Երեւանում կկայանա ընտանեկան բժշկության խնդիրներին նվիրված գիտաժողով

13:35   23 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերի  25–26–ը Երեւանում կանցկացվի ընտանեկան բժշկության արդի խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով։ Այն կանցնիԵրեւանի պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում (25 սեպտեմբերի) եւ փոքր դահլիճում (26 սեպտեմբերի)։ Նիստերի սկիզբը ժամը 9։30–ին։

Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան փորձառու ընտանեկան բժիշկներ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, ինչպես նաև Հայաստանի առաջատար մասնագետներ:

Գիտաժողովի կազմակերպիչներն են Երեւանի պետական բժշկական համալսարանը եւ «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» հասարակական կազմակերպությունը։

 

 

 



© NEWS.am Medicine