Գիտնականներն ալկոհոլիզմը մարզասրահ այցելության հետ են կապել

21:52   23 սեպտեմբերի, 2014

ԱՄՆ-ում գործող Հյուսիս-արեւմտյան համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ առավել մեծ թվով ֆիզիկական վարժություններ կատարելու օրերին մարդիկ միաժամանակ նաեւ ավելի մեծ ծավալով ալկոհոլ են օգտագործում:

Կրթօջախի կայքում տեղակայված հաղորդագրության համաձայն, հետազոտությանը 18-89 տարեկան 150 կամավորներ են մասնակցել, որոնք 21 օր շարունակ սմարթֆոնի մեջ ներբռնված հավելվածի միջոցով հաշվետվություններ են ներկայացրել գիտնականներին՝ իրենց ֆիզիկական ակտիվության մակարդակի եւ ալկոհոլի սպառման ծավալների վերաբերյալ:

Փորձագետները, մասնավորապես, պարզել են, որ երկուշաբթիից մինչ չորեքշաբթի մարդիկ թե ավելի քիչ են մարզվում, եւ թե ավելի քիչ ալկոհոլ օգտագործում: Իսկ ահա հինգշաբթի օրվանից մինչ կիրակի կարծես «երկրորդ շնչառություն» է բացվում: Բոլորը սկսում են ոչ միայն սպորտդահլիճ հաճախել, այլ նաեւ՝ առավել մեծ ծավալներով ալկոհոլ օգտագործել: 

Այդուհանդերձ, գիտնականներին դեռեւս չի հաջողվել վերը հիշատակված օրինաչափության պատճառը գտնել:



© NEWS.am Medicine