Քաղցկեղի չորս ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել

20:47   8 մարտի, 2023

Քաղցկեղը վտանգավոր հիվանդություն է, որն առաջացնում է չարորակ բջիջների անվերահսկելի բաժանում։ Քաղցկեղը կարող է ախտահարել մարմնի գրեթե ցանկացած մաս, եւ ախտանիշներն արտահայտվում են տարբեր ձեւերով։

Ախտանիշների վաղ հայտնաբերումը շատ կարեւոր է, քանի որ ուռուցքը, որպես կանոն, հաջողությամբ բուժվում է վաղ փուլերում:

Ըստ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի (UCSF) տվյալների՝ կան քաղցկեղի չորս ախտանիշներ, որոնք կարող են կապված լինել առողջական մեկ այլ խնդրի հետ: Բայց եթե դրանք դառնում են քրոնիկ, այսինքն՝ տեւում են երկու շաբաթից ավելի կամ մշտական են դառնում, պետք է լուրջ վերաբերվել։

Խոսքը քրոնիկ հազի, քրոնիկ գլխացավի, մշտական ցավի ու մշտական հոգնածության մասին է։

Հազ

Հազը, որը տեւում է ավելի քան երկու շաբաթ, հատկապես չոր հազը, կարող է թոքերի քաղցկեղի նշան լինել, նշում են բժիշկները:

Գլխացավ

Գլխացավը, որը տեւում է ավելի քան երկու շաբաթ եւ չի արձագանքում սովորական դեղամիջոցներին, կարող է պայմանավորված լինել գլխուղեղի ուռուցքով:

Ցավ

Մարմնի ցանկացած մասում մշտական ցավը, որը չունի հստակ պատճառ եւ չի արձագանքում ստանդարտ բուժմանը, կարող է վկայել կամ առաջնային ուռուցքի կամ մետաստազների մասին:

Հոգնածություն

Մշտական հոգնածությունը, որը չի անհետանում նույնիսկ լիարժեք քնելուց եւ հանգստանալուց հետո, կարող է լեյկեմիայի, լիմֆոմայի եւ ընդհանրապես ցանկացած տեսակի քաղցկեղի նշան լինել: Քաղցկեղի դեպքում հոգնածությունն առաջանում է ուռուցք առաջացնող նյութերի գործողության պատճառով։

Այս բոլոր ախտանշանները՝ ե՛ւ միասին, ե՛ւ առանձին-առանձին, պարտադիր չէ, որ վկայեն քաղցկեղի մասին, բայց ամեն դեպքում արժե ստուգել։

Քաղցկեղի մյուս հնարավոր նշանները, որոնց պետք է ուշադրություն դարձնել՝



© NEWS.am Medicine