Շուրջ 200 մասնագետ մեկ դահլիճում քննարկում է վնասվածքաբանության ոլորտի գլխավոր հիմնահարցերը: Նրանց մի մասը Հայաստան են ժամանել աշխարհի առաջատար բժշկական կենտրոններից, մյուսները՝ հանրապետության տարբեր բուժհաստատություններից են:
Սա այս ոլորտի խոշորագույն գիտաժողովերից մեկն է թե՛ մասնակիցների թվով ու աշխարհագրությամբ, թե՛ քննարկվող հարցերի կարևորությամբ:
«Գյումրու օրթոպեդիկ դպրոց» միջազգային կրթական ծրագրի համահիմնադիր, ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի վնասվածքաբանության ամբիոնի վարիչ, «Էրեբունի» ԲԿ օրթոպեդ-վնասվածքաբան Նորայր Զաքարյանն իր գործընկերների հետ նման միջոցառում կազմակերպում է հերթական անգամ: Նպատակը՝ հայ մասնագետներին միջազգային նորագույն չափորոշիչներին ծանոթացնելը, նրանց հետ փորձի փոխանակումը, հայ բժիշկներին միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելն է: