«Ուռուցքաբանության, արյունաբանության և պալիատիվ խնամքի Հայաստանի բուժքույրերի» միության երկրորդ տարեկան կոնգրես

15:16   11 մայիսի, 2023

Մայիսի 12-ը նվիրված է ամենամարդասիրական մասնագիտություններից մեկին․ աշխարհի մի շարք երկրներում այն նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր։

Օրվա առիթով՝ «Ուռուցքաբանության, արյունաբանության և պալիատիվ խնամքի Հայաստանի բուժքույրերի» միությունը կազմակերպում է երկրորդ տարեկան կոնգրեսը։ Այն տեղի կունենա մայիսի 12–ին, ժամը 09.00-17.00 Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան դահլիճում։

Կոնգրեսը Հայաստանում առաջինն է, որ համախմբում է տարբեր բուժհաստատությունների բուժքույրերին:

Կոնգրեսի ընթացքում կքննարկվի միջին  բուժանձնակազմի դերը պալիատիվ խնամքում, հիվանդի համար ապահով միջավայրի կազմակերպումը և բուժքրոջ դերը, հոգեսոցիալական աջակցությունը մանկական քաղցկեղի ոլորտում և այլն:

Կոնգրեսի նպատակն է բուժաշխատողներին տալ մասնագիտական որակավորումները բարձրացնելու, շարունակաբար կրթվելու և վերապատրաստվելու հնարավորություն:

Տրվելու է տեսական և գործնական ՇՄԶ կրեդիտներ։

Կոնգրեսի համակազմակերպիչներն են՝ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն ու Ռ․Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը։



© NEWS.am Medicine