Համահայկական արյունաբանական 3-րդ սիմպոզիումը՝ 6imca–ի շրջանակում

12:23   1 հուլիսի, 2023

Հայաստանի 6–րդ միջազգային բժշկական համագումարի (6imca) շրջանակում հուլիսի 5-ին, Արյունաբանների հայկական ասոցիացիայի կողմից կանցկացվի Համահայկական արյունաբանական 3-րդ սիմպոզիումը: Այն նախատեսված է արյունաբանների, ուռուցքաբանների և լաբորատոր բժիշկների համար։ Միջոցառման շրջանակներում ներկայացվելու են նորագոյացությունների զարգացման, ախտորոշման և բուժման տարբեր եղանակների հիմնահարցերին նվիրված զեկույցներ:

Դասախոսություններով հանդես կգան արյունաբանների միջազգային ասոցիացիայի պատվավոր փորձագետներ, գիտական բազմաթիվ աշխատությունների հեղինակներ՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից:

Գրանցման հղումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfd42Aop8yGHMXVZL7hm8QgzWUwwrKh5NNsHnuEJFXK-bJKYQ/viewform?vc=0&c=0&w=1&flr=0

Միջոցառման ծրագիրը՝ https://6imca.am/wp-content/uploads/2023/06/hematology-pdf-finalll.pdf

 



© NEWS.am Medicine