Ուռուցքաբանական սատելիտային սիմպոզիում՝ 6imca–ի շրջանակում

15:04   2 հուլիսի, 2023

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA): Այն անցկացվելու է ս․թ․ հուլիսի 6-8-ը:

Կենտրոնը պատասխանատվություն է ստանձնել անցկացնելու համագումարի շրջանակում սատելիտային սիմպոզիումներից մեկը՝ նվիրված ուռուցքաբանությանը։

Հուլիսի 7-ին՝ 14։00-18։00-ը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում (հասցե՝ Ամիրյան փող., 1 շենք) զեկույցներով հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետները:

Գրանցման հղումը՝  bit.ly/3MU6krL

Միջոցառման ծրագիրը՝ https://6imca.am/wp-content/uploads/2023/05/Oncology.pdf

 

 



© NEWS.am Medicine