Սալորաչրի օգտագործումը կարող է բարելավել տարեց տղամարդկանց մոտ սրտի առողջությունը. ASN   

19:43   31 հուլիսի, 2023

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սալորաչրի ամենօրյա օգտագործումը կարող է բարելավել տարեց տղամարդկանց մոտ սրտանոթային համակարգի առողջությունը։ Ուսումնասիրությունը ներկայացվել է ամերիկյան սննդի ընկերության (ASN) տարեկան ժողովում:

Գիտափորձին մասնակցել են հետդաշտանադադարում գտնվող կանայք եւ 55 տարեկանից բարձր տղամարդիկ։ Տղամարդկանց մոտ նվազել է C-ռեակտիվ սպիտակուցի մակարդակը ՝ բորբոքման բիոմարկեր, որը կապված է աթերոսկլերոզի զարգացման հետ։

Տարեց կանանց համար սալորաչրի երկարատեւ օգտագործումը բացասական ազդեցություն չի ունեցել սրտանոթային հիվանդությունների ռիսկի հետ կապված նյութափոխանակության տարբեր ցուցանիշների վրա։

Սրտանոթային հիվանդությունները աշխարհում մահվան հիմնական պատճառներից մեկն են: Դրանց զարգացման ռիսկի գործոնները ներառում են բարձր խոլեստերին, շաքարախտ, գիրություն եւ ծերացում: Սրտանոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար դիետիկ առաջարկություններից մեկը մրգերի եւ բանջարեղենի լայն տեսականու սպառումն է:  

 



© NEWS.am Medicine