Շնորհավորում ենք օտոլարինգոլոգներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

12:44   29 սեպտեմբերի, 2014

Այսօր օտոլարինգոլոգի («ԼՕՌ») օրն է, եւ NEWS.am Medicine -ի խմբագրությունը շնորհավորում է բոլոր օտոլարինգոլոգներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: 

Օտոլարինգոլոգիան բժշկության այն ճյուղն է, որն ականջի, կոկորդի, քթի ու դրա հարակից ծոցերի կառույցի եւ հիվանդությունների ուսումնասիրմամբ է զբաղվում: Ներկայումս ԼՕՌ-օրգանների ախտահարումը բավականին տարածված բնույթ է կրում՝ թե երեխաների, եւ թե չափահասների շրջանում: Սակայն շատերը, ցավոք սրտի, մատների արանքով են նայում ժամանակին մասնագետին դիմելու անհրաժեշտությանը՝ փորձելով ի հայտ եկած խնդիրն ինքնուրույն լուծել, ինչի արդյունքում երբեմն այնպիսի վիճակում են բժշկի մոտ հայտնվում, երբ անհամեմատ ավելի բարդ բուժումը միայն կարող է օգնել:

NEWS.am Medicine -ի խմբագրությունը խորհուրդ է տալիս չզբաղվել ինքնաբուժությամբ. Եթե ախտորոշումն ու բուժումն այդքան հեշտ բան լիներ, բժշկի մասնագիտությունն էլ ընդհանրապես գոյություն չէր ունենա:

Ի միջի այլոց, երեւի պատական չէ, որ օտոլարինգոլոգի օրը սեպտեմբերի վերջին է նշվում, երբ, եղանակի կտրուկ փոփոխությունից հետո, ԼՕՌ-հիվանդությունները լայն տարածում են գտնում, եւ օտոլարինգոլոգի մասնագիտությունն էլ, ինչպես երբեք, պահանջված դառնում:



© NEWS.am Medicine