Քանզասի համալսարանում ստեղծել են երեխաների կոգնիտիվ ունակությունները բարելավող խառնուրդ

15:30   5 սեպտեմբերի, 2023

Քանզասի համալսարանի հետազոտողները պարզել են, որ նորածինների կերակրման խառնուրդում կրծքի բնական կաթի հավելումը կօգնի բարձրացնել երեխաների IQ-ն եւ բարելավել կատարողական գործառույթը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Pediatrics ամսագրում։

Աշխատանքը ցույց է տվել, որ խառնուրդի տարեկան օգտագործումը՝ կաթնային յուղի եւ լակտոֆերինի գլոբուլների մեմբրանի հավելմամբ, թեստավորման ժամանակ բարելավել է երեխաների IQ-ն 5 կետով 5,5 տարեկան հասակում։ Այն երեխաների մոտ, որոնց այդ խառնուրդով չեն կերակրել, բարելավում չի նկատվել։

Էֆեկտն առավել նկատելի է եղել երեխաների կողմից տեղեկության եւ տեսատարածական հմտությունների զարգացման արագության մեջ։

«Այդ բաղադրիչները կան կաթնասունների կաթի մեջ, բայց դրանք չեն օգտագործում արհեստական մանկական խառնուրդներում։ Դրանց հավելումը երեխաների սննդային խառնուրդներում կարող է օգնել այն ընտանիքներին, որոնք դժվարությունների են հանդիպում կրծքով կերակրման ժամանակ։ Մեր հետազոտությունը հերթական անգամ ապացուցել է, որ վաղ տարիքում ընդունած սնունդը երկարաժամկետ ազդեցություն է ունենում ուղեղի զարգացման վրա»,- նշել են համալսարանում։



© NEWS.am Medicine