Արցախի նախագահի մոտ քննարկվել են նոր ուռուցքաբանական կենտրոնի կառուցման հարցերը

17:35   29 սեպտեմբերի, 2014

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում նոր ուռուցքաբանական կենտրոնի կառուցման հարցերին: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից։

 Անդրադառնալով ներկայացված նախագծերին` նախագահ Սահակյանը կարեւորել է նման բժշկական հաստատության նշանակությունը հանրապետության համար` ընդգծելով, որ այն պետք է համապատասխանի բոլոր ժամանակակից պայմաններին:

 Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 



© NEWS.am Medicine