Թաիլանդում Էբոլա տենդի դեմ պատվաստանյութ է ստեղծվել

21:19   29 սեպտեմբերի, 2014

Թաիլանդում  մահացու Էբոլա տենդի բուժման համար նոր պատվաստանյութ է ստեղծվել: Փրկարար դեղամիջոցը մշակել են Բանգկոկի «Siriraj Hospital» հիվանդանոցում: «National News Bureau» գործակալության տվյալների համաձայն՝ նոր պատվաստանյութը կկարողանա համաճարակի դեմ պայքարի հակամարմինների արտադրությունն ակտիվացնել:

Անցյալ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ բրիտանական «GlaxoSmithKline»(GSK) եւ ամերիկյան «NewLink» փորձնական պատվաստանյութերի մի քանի հազարավոր չափաբաժիններ 2015թ.-ից կլինեն այն երկներում, որտեղ տենդը տարածված է:

Ավելի վաղ կանադական կառավարությունը ԱՀԿ-ին ներկայացրել էր «NewLink»  պատվաստանյութի 800 չափաբաժին եւ առաջիկա ամիսների ընթացքում  մի քանի հազար նոր չափաբաժին կներկայացնի:

ԱՀԿ վերջին տվյալների համաձայն՝ Էբոլա տենդի զոհերի թիվն Արեւմտյան Աֆրիկայի երկրներում կազմում է նվազագույնը 3091 մարդ, գրանցվել է վարակման մոտ 6574 դեպք:

 



© NEWS.am Medicine