Քաղցր ըմպելիքները կարող են մեծացնել դեմենցիայի վտանգը. BMC

18:00   21 նոյեմբերի, 2023

Յուստուս Լիբիգի Գիսեն համալսարանի (Գերմանիա) գիտնականները պարզել են, որ բնական շաքար պարունակող ըմպելիքներ խմելը կապված է դեմենցիայի զարգացման ռիսկի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC-ում (BioMed Central):

Հետազոտությանը մասնակցել է 186622 մարդ: Կամավորները գիտնականներին տեղեկատվություն են տրամադրել նրանց սննդային սովորությունների և առողջական վիճակի մասին: Հետազոտողները փորձել են պարզել, թե արդյոք բարձր յուղայնությամբ սնունդն ու քաղցր ըմպելիքները (մրգային հյութեր, կոկա-կոլա, կաթնային կոկտեյլներ) կարող են մեծացնել դեմենցիայի հավանականությունը:

Յուղոտ մթերքներ օգտագործելու և դեմենցիայի բարձր ռիսկի միջև որևէ որևէ էական կապ չկար։ Այնուամենայնիվ, գիտնականները պարզել են, որ բնական շաքարի վրա հիմնված ըմպելիքներ օգտագործողները ավելի հավանական է, որ տառապեն այս հիվանդությամբ: Հետազոտողները ենթադրել են, որ դեմենցիայի ամենաուժեղ գործոնները կաթնային կոկտեյլներն ու յոգուրտներն են: «Անվտանգ» խմիչքների թվում էին թեյն ու սուրճը։

Նշվում է նաև, որ սննդի մեջ օգտագործվող նմանատիպ բնական շաքարները չեն մեծացնում դեմենցիայի զարգացման հավանականությունը։ Լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ պարզելու համար, թե ինչու է սննդամթերքի և խմիչքների շաքարը տարբեր ազդեցություններ ունենում մարդու օրգանիզմի վրա:



© NEWS.am Medicine