Գինին պաշտպանում է օրգանիզմի բջիջները օքսիդային սթրեսից. Foods

10:17   30 նոյեմբերի, 2023

Գինու մեջ պարունակվող բնական նյութերը՝ ֆլավոնոիդները, ունեն հակաբորբոքային եւ հակաօքսիդանտ հատկություններ։ Գինու օգտագործումը խթանում է մելատոնին եւ սերոտոնին հորմոնների արտադրմանը, որոնք նպաստում են առողջ քնին եւ լավ տրամադրությանը։ Այսպիսի եզրահանգման են եկել Տրազ-ուշ-Մոնտիշի եւ Ալտու-Դորուի համալսարանի (Պորտուգալիա) գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Foods ամսագրում։

Չնայած ալկոհոլի չարաշահման բացասական հետեւանքների մասին գիտեն շատերը, այդ ըմպելիքների չափավոր քանակությունը կարող է օգտակար լինել օրգանիզմի համար։ Գինու հակաօքսիդանտ եւ հակաբորբոքային հատկությունները պայմանավորված են դրանում պոլիֆենոլային միացությունների՝ ֆլավոնոիդների եւ օգտակար այլ նյութերի, ինչպիսին է սուրճի թթուն, պարունակությամբ։

Ֆլավոնոիդները բնական գունավորիչներ են եւ դաբաղիչներ։ Դրանք պարունակվում են գրեթե բոլոր բանջարեղեններում եւ մրգերում, ներառյալ խաղողը։ Դրանք պաշտպանում են օրգանիզմը վաղաժամ ծերացումից՝ ռեակցիայի մեջ մտնելով ազատ ռադիկալների հետ եւ կանխելով բջիջների վնասումը թթվածնի ակտիվ ձեւերից (օքսիդացումից)։ Նման հատկություն ունի սուրճի թթուն։ Գինին պարունակում է նաեւ А, С եւ Е վիտամիններ։ А վիտամինն օգտակար է մաշկի եւ տեսողության համար, С վիտամինն ամրացնում է իմունային համակարգը եւ նպաստում կոլագենի սինթեզին, իսկ Е վիտամինը պաշտպանում է քաղցկեղից եւ սրտի հիվանդություններից։

Այս ըմպելիքի օգտագործումը նպաստում է նաեւ սերոտոնին եւ մելատոնին հորմոննների արտադրությանը, որոնք պատասխանատու են որակյալ քնի եւ լավ տրամադրության համար։



© NEWS.am Medicine