Ցուրտ սեզոնին պետք է ավելի շատ բանջարեղեն և մրգեր ուտել. Health News

22:28   4 դեկտեմբերի, 2023

Կարդիոլոգիայի ամերիկյան ասոցիացիայի և Mayo Clinic-ի մասնագետները, կլինիկա, որը նվիրված է ինտեգրացիոն առողջությանը, կրթությանը և հետազոտություններին, Health News-ին պատմել են, որ ձմռանն առողջ մնալու համար բավականաչափ մրգեր և բանջարեղեն ուտելը լավ գաղափար է:

Բանն այն է, որ մրգերն ու բանջարեղենը պարունակում են մանրաթելեր, վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտ միացություններ, որոնք օգտակար են ձեր առողջության համար: Բջջանյութը սննդային մանրաթել է, որը նորմալացնում է աղիների աշխատանքը: Հակաօքսիդանտ միացությունները պաշտպանում են մարմնի բջիջներն օքսիդացման հետևանքով առաջացած վնասներից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մեծահասակներին խորհուրդ է տալիս օրական հինգ չափաբաժին միրգ և բանջարեղեն օգտագործել: Մեկ չափաբաժին նշանակում է մեկ միջին չափի միրգ կամ արմատային բանջարեղեն:

Նշվում է, որ ավելի լավ է օգտագործել սեզոնային մրգեր և բանջարեղեն՝ մանդարին, նարինջ, տանձ, գազար, ճակնդեղ և շաղգամ: Ցիտրուսային մրգերն ու տանձը պարունակում են վիտամին C, որն անհրաժեշտ է իմունիտետը պահպանելու համար։ Նրանք նաև հարուստ են վիտամին A-ով, որը նպաստում է նորմալ տեսողության սրությանը և սրտանոթային առողջությանը: Այս վիտամինը նաև բարելավում է օրգանիզմի՝ օտար նյութերն ու բջիջները ճանաչելու և հեռացնելու ունակությունը:

Գազարը, շաղգամը և ճակնդեղը հարուստ են A, C, K և B վիտամիններով, ինչպես նաև հանքանյութերով, ինչպիսիք են կալիումը և մագնեզիումը: Դրանք անհրաժեշտ են արյան մակարդման, ինչպես նաև ոսկորների և սրտի առողջության համար:



© NEWS.am Medicine