Այսօր հերոնտոլոգի եւ տարեց մարդկանց միջազգային օրն է

19:54   1 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի մեկին հերոնտոլոգները իրենց մասնագիտական տոնն են նշում. Նույն օրը ՄԱԿ–ի նախաձեռնությամբ տարեց մարդկանց միջազգային օրն է նշվում։

Հերենտոլոգիան՝ ծարաբանությունը՝ բժշկության եւ կենսաբանության բաժին է, որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների, այդ թվում նաեւ մարդու, ծերունական երեւույթները, ինչպես նաեւ ծերացման դեմ պայքարի եղանակները։ Բացառված չէ, որ մոտ ապագայում հերոնտոլոգիան ժամանակակից բժշկության ամենահեռանկարային ուղղություններից մեկը կդառնա, քանի որ հենց այս գիտությունն է լուծելու ծերացման դանդաղեցման եւ առողջության ու երիտասարդության պահպանման հարցերը։

Հերենտոլոգիան որպես գիտություն ձեւավորվել է ընդամենը մեկ դար առաջ, բայց այս 100 տարվա ընթացքում այն բավականին առաջ է անցել, քանի որ այսօր արդեն այդ ուղղության ձեռքբերումների շնորհիվ տարեց մարդիկ ունեն կյանքի շատ ավելի լավ որակ։

 

 



© NEWS.am Medicine