Քաղցրեղենից եւ երշիկներից հրաժարվելը կարող է երկարացնել կյանքը. Nature Food

19:06   5 դեկտեմբերի, 2023

Քաղցր ըմպելիքներից եւ վերամշակած մսից հրաժարվելը կարող է չորս տարով երկարացնել տարեց մարդկանց կյանքը, գրել է Nature Food-ը։

Գիտնականները մշակել են գործիք կյանքի ակնկալվող տեւողության փոփոխությունների գնահատման համար՝ սննդամթերքի ընտրության փոփոխության հետ կապված։ Մոդելավորումը ցույց է տվել, որ 40 տարեկան մարդիկ, որոնք հետեւում են առողջ սննդակարգի, կարող են կյանքի տեւողությունն ավելացնել երեք տարով։ Ամենաանառողջ սննդակարգի հետեւողները կարող են շահել 10 տարի՝ փոխելով սովորությունները։

Առողջ սննդակարգը արդյունավետ է եղել նաեւ 70-ամյա տղամարդկանց եւ կանանց համար. անառողջ սննդից առողջին անցումը կարող է կյանքի տեւողությունն ավելացնել մոտ երեք-չորս տարով։

Կյանքի տեւողությունը ամենից շատ կրճատել են քաղցրացված ըմպելիքները եւ մշակված միսը (երշիկներ նրբերշիկներ, խոզապուխտ, ապխտած միս)։ Հակառակը, մեծ քանակությամբ ամբողջահատիկ հցաբույսերից պատրաստված մթերքների եւ ընկույզների օգտագործումը կապված է կյանքի տեւողության ամենամեծ ավելացման հետ։



© NEWS.am Medicine