Երեւանում տեղի կունենա «Կնոջ և տղամարդու առողջություն» խորագրով գիտաժողով

15:12   9 դեկտեմբերի, 2023

Երևանում ,Կամերային երաժշտության տանը 2023 թ. դեկտեմբերի 15,16,17-ին տեղի կունենա  Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի հոբելյանական 10-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողով «Կնոջ և տղամարդու առողջություն» խորագրով:

Գիտաժողովին կմասնակցեն ավելի քան 500 բժիշկ մասնագետներ, կարծիքի լիդերներ և բժշկական հանրության առաջատար ներկայացուցիչներ։

Դեկտեմբերի 17–ին տեղի կունենա մրցանակաբաշխության արարողություն, սպասվում են անակնկալներ։

Ծրագիր-5_page-0001.jpg (1.01 MB)

 Ծրագիր-5_page-0002.jpg (611 KB)



© NEWS.am Medicine