JAMA Pediatrics. Դիետիկ կոլան ավելի օգտակար է, քան մրգահյութը

20:01   18 հունվարի, 2024

Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշի հակված երեխաների համար դիետիկ կոկա խմելն ավելի օգտակար է, քան մրգային հյութը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Pediatrics ամսագրում:

Հեղինակները վերլուծել են ավելի քան 40 հետազոտություններ, որոնք ուսումնասիրում էին ճարպակալումը երեխաների և մեծահասակների շրջանում: Ընդհանուր առմամբ, Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում և Ասիայում մասնակցել է 45․851 երեխա և 268․095 մեծահասակ։ Գիտնականները ցանկանում էին գտնել ավելորդ քաշի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ։

Պարզվում է, որ մրգային հյութեր խմելը կարող է երեխաների մոտ քաշի ավելացման պատճառ դառնալ, քանի որ դրանցից շատերը պարունակում են նույնքան շաքար, որքան կա ոչ դիետիկ գազավորված ըմպելիքում: Նրանք պարզել են, որ մանկական հյութի յուրաքանչյուր չափաբաժին երեխաների մոտ բերում է մարմնի զանգվածի ինդեքսի (BMI) փոքր աճի, բայց մեծահասակների մոտ քաշի էական փոփոխություններ չեն լինում: Ըստ գիտնականների՝ 300 մլ հյութը պարունակում է մոտավորապես ութ ու կես թեյի գդալ շաքար։ Միևնույն ժամանակ, բժիշկները խորհուրդ են տալիս օրական օգտագործել ոչ ավելի, քան վեց թեյի գդալ կանանց և ինը թեյի գդալ տղամարդկանց համար:

Հեղինակները խորհուրդ են տվել ավելի քիչ մրգային հյութ օգտագործել՝ երեխաների գիրությունը կանխելու համար: Դրանք կարելի է փոխարինել դիետիկ կոլայով, որը պարունակում է քաղցրացուցիչներ, սակայն միաժամանակ կարևոր է վերահսկել սպառվող ըմպելիքների քանակը։



© NEWS.am Medicine