Գիտնականները պարզել են, թե ինչպես է դառը շոկոլադի օգտագործումը ազդում սրտանոթային հիվանդություններով հիվանդների վրա

12:13   22 հունվարի, 2024

Nature Scientific Reports ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես դառը շոկոլադի օգտագործումը կարող է օգնել նվազեցնել զարկերակային հիպերտենզիայի (արյան բարձր ճնշում) ռիսկը:

Արդյունքները նաև ենթադրում են, որ մուգ շոկոլադի օգտագործումը կարող է նվազեցնել թրոմբերի գոյացության վտանգը, սակայն հետազոտողները չեն կարողացել պարզել պատճառահետևանքային կապը։

Հետազոտության արդյունքները մատնանշում են այս սննդամթերքի հնարավոր օգուտները և առողջության համար դրա հավանական օգուտների նպատակով ապագա ուսումնասիրությունների անհրաժեշտությունը:

Հետազոտողները ցանկանում էին ավելին իմանալ այն մասին, թե ինչպես կարող է մուգ շոկոլադն օգնել նվազեցնել սրտանոթային մի շարք հիվանդությունների վտանգը: Միջոցներից մեկը, որով հետազոտողները կարող են նաև ուսումնասիրել հնարավոր պատճառահետևանքային կապը, Մենդելյան պատահականացում կոչվող մեթոդի օգտագործումն է:

Այս մեթոդը ենթադրում է գենետիկական տարբերությունների ուսումնասիրություն, որպեսզի ապացույցներ ներկայացվեն, որ կոնկրետ միջամտությունն ունի պատճառահետևանքային էֆեկտ և օգնում է վերացնել հակադարձ պատճառահետևանքային կապի ռիսկը:

Այս հետազոտության մասնակիցները կարողացել են օգտագործել հանրությանը հասանելի գենոմային ասոցիացիաների ուսումնասիրությունների տվյալները: Նրանք ուսումնասիրել են մուգ շոկոլադի օգտագործումը և մի շարք սրտանոթային հիվանդությունների ռիսկը, ներառյալ զարկերակային հիպերտենզիան, սրտի իշեմիկ  հիվանդությունը, սրտի անբավարարությունը, կաթվածը, երակներում թրոմբերի գոյացումը և սրտի նոպան։

Վերլուծության արդյունքները խոստումնալից էին մուգ շոկոլադի օգտագործման դրական ազդեցության առումով։

Հետազոտողները պարզել են, որ գենետիկորեն կանխատեսված մուգ շոկոլադի օգտագործումը կարող է նվազեցնել գերճնշման զարգացման ռիսկը: Հետազոտությունները ցույց են տալիս նաև հնարավոր պատճառահետևանքային կապ մուգ շոկոլադի օգտագործման և զարկերակային հիպերտենզիայի զարգացման ռիսկի նվազման միջև:

Նրանք նաև հայտնաբերել են հնարավոր կապ մուգ շոկոլադի օգտագործման և երակային թրոմբոէմբոլիայի (երբ երակում արյան թրոմբ է ձևավորվում) վտանգի նվազման միջև:



© NEWS.am Medicine