Փետրվարի 2-ին ԵՊԲՀ-ում կանցկացվի ջրծաղիկի թեմայով համաժողով

14:01   1 փետրվարի, 2024

Փետրվարի 2-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊԲՀ-ում՝ Աբովյան 50/5 հասցեում տեղակայված դահլիճում, կանցկացվի «Ջրծաղիկ. կլինիկական և համաճարակաբանական առանձնահատկությունները ՀՀ-ում, կանխարգելման արդի մոտեցումները» թեմայով համաժողով, որը մեկ հարկի տակ կհամախմբի առաջատար մասնագետների:

Զեկույցներով կներկայացվեն և կքննարկվեն այս թեմայի վերաբերյալ արդի խնդիրները, ջրծաղիկի բուժման և կանխարգելման առանձնահատկությունները, իրավիճակը Հայաստանում, պատվաստանյութի ներդրման հիմնավորումը:

Միջոցառման ծրագիրը այս հղմամբ։



© NEWS.am Medicine