Դիետիկ սննդում առկա հատուկ նյութը կարող է փքվածություն առաջացնել. UC Davis

14:35   16 փետրվարի, 2024

Կալիֆոռնիայի Դեյվիսի (UC Davis)  համալսարանի գիտնականները պարզել են, որ հատուկ բաղադրիչը՝ սորբիտոլը, որը առկա է դիետիկ կոնֆետների, մաստակի, գազավորված ըմպելիքի  և որոշ մրգերի մեջ, կարող է փքվածության պատճառ կարող է լինել։ Արդյունքները հրապարակել է UC Davis-ը։

Սորբիտոլը քաղցր համ ունի, դանդաղորեն է ներծծվում օրգանիզմի կողմից և մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է փքվածության և փորլուծության պատճառ դառնալ: Այն համարվում է բնական շաքարի փոխարինող, որը ստացվում է օսլայով պարունակվող մրգերից, ինչպիսիք են խնձորն ու ծիրանը: Սորբիտոլն օգտագործվում է նաև դիետիկ քաղցրավենիքի և սոդայի արտադրության մեջ։

Գիտնականներն ասում են, որ եթե սորբիտոլը բնական ճանապարհով չի կարող քայքայվել մարսողության ընթացքում, այն անցնում է բարակ աղիքով և խմորում է անցնում հաստ աղիքում, մի գործընթաց, որի ընթացքում բակտերիաները ածխաջրերը բաժանում են ճարպաթթուների և գազերի: Այդ պատճառով սորբիտոլ օգտագործելիս կարող է փքվածություն առաջանալ:

Հետազոտողները նաև փորձել են սովորել, թե ինչպես վերականգնել աղիների՝ սորբիտոլը քայքայելու ունակությունը: Դրա համար նրանք փորձ են անցկացրել՝ օգտագործելով լաբորատոր մկներ։ Նախնական թեստերը ցույց են տվել, որ մկներին հագեցված ճարպերով հարուստ սնունդ տալը նվազեցնում է թթվածնի քանակությունը, որն օգտագործվում է աղիները ծածկող բջիջների կողմից: Այն օգնել է նվազեցնել աղիքային մանրէների քանակը, որոնք քայքայում են սորբիտոլը:

Հետագա փորձերը ցույց տվեցին, որ փքվածությունից և փորլուծությունից կարող է պաշտպանել բուտիրատը՝ ճարպաթթու, որն առաջանում է բջջանյութով հարուստ մթերքներ օգտագործելիս: Դրանք ներառում են ամբողջական ձավարեղեն (վարսակի ալյուր, շագանակագույն բրինձ), լոբազգիներ (լոբի, ոսպ և սիսեռ), մրգեր, բանջարեղեն, ընկույզներ և սերմեր:



© NEWS.am Medicine