Ցածր ածխածնային կետո-դիետան կարող է բացասաբար ազդել մարսողության վրա. Daily Mail

12:15   21 փետրվարի, 2024

Բրիտանացի սննդաբաններ Դուեյն Մելորը եւ Ռոբ Հոբսոնը Daily Mail-ին պատմել են, որ ցածր ածխածնային կետո-դիետան կարող է քաշ իջեցնել եւ վերահսկել շաքարի մակարդակն արյան մեջ։ Այնուամենայնիվ, այն բավական դժվար է պահել հոգնածության, գրգռվողականության եւ մարսողության հետ կապված խնդիրների պատճառով, որոնք առաջանում են բանջարեղենների եւ մրգերի սահմանափակմամբ պայմանավորված։

Կետոգենային դիետան (որը հայտնի է նաեւ որպես կետո-դիետա) ենթադրում է սննդաբաժնից գրեթե բոլոր ածխածինների բացառում եւ դրանց փոխարինում մեծ քանակությամբ ճարպերով եւ սպիտակուցներով։ Սնվելու այս ռեժիմը ենթադրում է հրաժարում հացից, բրնձից եւ մակարոնից, շոկոլադից, թխվածքներից եւ այլ քաղցրեղեններից։ Սահմանափակումներ են մտցվում նաեւ կաթնամթերքների, մրգերի եւ բանջարեղենների օգտագործման մեջ։

Բիրմինգհեմի Ասթոն համալսարանի սննդաբան Դուեյն Մելորը նշել է, որ կետո-դիետան արդյունավետ է ավելորդ կիլոգրամներից ազատվելու գործում։ Այն կարգավորում է նաեւ դիաբետ ունեցող մարդկանց  շաքարի մակարդակն արյան մեջ։

Այնուամենայնիվ, սննդաբան Հոբսոնի կարծիքով, կետո-դիետան թերություններ ունի։ Նախ՝ այսպիսի դիետա պահելը դժվար է կերակուրների ընտրության սահմանափակման պատճառով։ Երկրորդ՝ բուսամթերքների օգտագործման կրճատումը կարող է հանգեցնել սննդարար նյութերի դեֆիցիտի եւ մարսողական խնդիրների։ Մասնագետը նաեւ նշել է, որ այս մեթոդով նիհարելու սկզբնական փուլերում  մարդը կարող է հոգնածություն, գրգռվողականություն եւ ապատիա զգալ ածխածինների անբավարարության պատճառով։



© NEWS.am Medicine