«Հարցրու բժշկին». Հնարավո՞ր է հասնել նրան, որ խուլ  ու համրերի հատուկ լեզվի կարիք այլևս չլինի

13:45   3 մարտի, 2024

Այսօր, մարտի 3–ին, նշվում է Լսողության պահպանման միջազգային օրը։ Այդ կապակցությամբ «Հարցրու բժշկին» մեր հաղորդման հյուրն է «Արաբկիր» ԲՀ–ի  բժիշկ-աուդիոլոգ, Լսողության նորածնային սկրինինգի ծրագրի կոորդինատոր Նելլի Մոսեսովան։

Նա պատասխանում է հետևյալ հարցերին՝

  1. Ինչպե՞ս կարող են ծնողները հասկանալ, որ նորածին երեխան լսողության խնդիր ունի
  2. Ի՞նչ է լսողության նորածնային սկրինինգը
  3. Երբվանի՞ց է այն իրականացվում Հայաստանում և ի՞նչ արդյունքներ կան
  4. Որո՞նք են ի ծնե ծանրալսության և խլության պատճառները
  5. Որո՞նք են ձեռքբերովի ծանրալսության և խլության պատճառները
  6. Ծանրալսության և խլության բուժման ի՞նչ եղանակներ կան
  7. Սկրինինգի և խխունջային ներպատվաստման շնորհիվ կհասնե՞նք նրան, որ այլևս խուլ ու համրերի հատուկ լեզվի կարիք չի լինի


© NEWS.am Medicine