«Վանաձոր» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 12-րդ երեխան

11:01   5 մարտի, 2024

«Վանաձոր» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 12-րդ երեխան:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2.800 գրամ քաշով ու 48 սմ հասակով տղայի ծնունդն ընդունել է մանկաբարձ-գինեկոլոգ Նարինե Ղուլյանը: Մանկաբույժը Նատալյա Մովսիսյանն է:

Երեխային ընտանիքը տվել է Էդմոն անունը: Էդմոնն ունի 7 քույր, 4 եղբայր:



© NEWS.am Medicine