ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամ. Պալիատիվ խնամքն ու Հայաստանում դրա կազմակերպումը

21:38   26 մարտի, 2024

ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը մշակել է հանրային իրազեկման հոլովակ պալիատիվ խնամքի և Հայաստանում դրա կազմակերպման մասին։ Հոլովակն առաջին հերթին պացիենտների և նրանց խնամատարների, ընտանիքի անդամների համար է, որպեսզի հնարավորինս լավ պատկերացնեն պալիատիվ բուժօգնության պայմաններն ու ձևերը։ Բուժաշխատողներին ևս հետաքրքիր կլինի տեղեկանալ պալիատիվ բուժօգնության մասին, քանզի այն Հայաստանում լայն ճանաչում ու տարածում չունի, ինչի պատճառով բազմաթիվ մարդիկ չեն ստանում այդքան անհրաժեշտ պալիատիվ խնամք։



© NEWS.am Medicine