ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամ. Ցավազրկման բուժօգնությունը Հայաստանում

13:47   27 մարտի, 2024

ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը մշակել է հանրային իրազեկման հոլովակ ցավազրկման և Հայաստանում դրա կազմակերպման մասին։ Հոլովակն առաջին հերթին պացիենտների և նրանց խնամատարների, ընտանիքի անդամների համար է, որպեսզի հնարավորինս լավ պատկերացնեն ցավազրկման կազմակերպման պայմանները։ Բուժաշխատողներին ևս օգտակար կլինի տեղեկանալ պացիենտներին ցավից զերծ պահելու մասին, քանզի ցավազրկումը Հայաստանում լայն տարածում չունի, ինչի պատճառով բազմաթիվ մարդիկ չեն ստանում այդքան անհրաժեշտ ցավազրկում, արդյունքում ոտնահարվում է մարդկանց հիմնարար իրավունքներից մեկը՝ առանց ցավի ապրելու իրավունքը։



© NEWS.am Medicine