XX դարում գրանցվել է մարդու ուղեղի ծավալի աճ. JAMA Neurology

12:22   28 մարտի, 2024

Դեւիսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ 1930-ից մարդու ուղեղի ծավալն ավելացել է մոտ 7 տոկոսով։ Այդ փոփոխությունն ապահովում է ուժեղացված պաշտպանություն տարիքայի տկարամտությունից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Neurology-ում։

Հետազոտողներն օգտագործել են գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), որպեսզի չափեն 30-62 տարեկան 5 209 կանանց եւ տղամարդկաց ուղեղի ծավալը։ Նշվել է, որ ՄՌՏ-ն իրականացվել է 199-2019թթ. ընթացքում։ Հետազոտության մասնակիցները ծնվել են 1930-1970-ական թթ.։

Արդյունքները ցույց են տվել, որ ուղեղի միջին ծավալը նրանց մոտ, ովքեր ծնվել են 1930-ականներին, կազմել է 1 234 միլիլիտր։ 1970-ականներին ծնվածների մոտ այդ ցուցանիշը ավելացել է՝ հասնելով 1 321 միլիլիտրի, ինչը մոտ 6,6 տոկոսով ավելի է։

Գիտնականները պարզել են նաեւ, որ ուղեղի ավելացած ծավալը հարաբերակցվում է դեմենցիայի առաջացման ռիսկի նվազման հետ ավելի երիտասարդ սերնդի մոտ։ Հետազոտողները ենթադրել են, որ նման «հիպերտրոֆիան» ավելի մեծ կոգնիտիվ պաշար է ստեղծում ուշադրության, հիշողության, արձագանքի արագության եւ այլ հմտությունների տարիքային նվազումը կանխելու համար։



© NEWS.am Medicine