Հացի, բրնձի և մակարոնեղենի մեջ առկա շաքարը կարող է անքնություն առաջացնել կանանց մոտ. AJCN

14:38   29 մարտի, 2024

ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ մակարոնեղենը, բրինձը, խմորեղենը և հացը կարող են անքնություն առաջացնել կանանց մոտ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են AJCN-ում (The American Journal of Clinical Nutrition):

Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են ավելի քան 50 հազար չափահաս կամավորների ուտելու սովորությունները։ Նրանք նաև տեղեկություններ են հավաքել մասնակիցների քնի որակի մասին և կատարել ստացված տվյալների հարաբերական վերլուծություն։ Պարզվել է, որ որոշ ուլտրամշակված մթերքները (մակարոնեղեն, սպիտակ բրինձ, սպիտակ հաց, խմորեղեն) մեծացրել են կանանց անքնության զարգացման հավանականությունը։

Ինչպես նշել են գիտնականները, քնի հետ կապված խնդիրների մեղավորը կարող է լինել այս տեսակի մթերքներում առկա ռաֆինացված շաքարը: Մակարոնեղենի, հրուշակեղենի, սպիտակ հացի և բրնձի չափից ավելի օգտագործումը կարող է արյան մեջ շաքարի մակարդակի «աճ» առաջացնել, ինչը դժվարացնում է քնելը, նվազեցնում է գիշերային հանգստի քանակը և ավելացնում արթնացումների քանակը:

Գիտնականները պարզաբանել են, որ շաքարավազը կա նաև այլ տեսակի մթերքներում, օրինակ՝ մրգերում: Այնուամենայնիվ, դրանց բաղադրության մեջ պարունակվող մանրաթելը (դիետիկ մանրաթելը) կանխում է դրա արագացված կլանումը և օրգանիզմում գլյուկոզայի մակարդակի անցանկալի արագ աճը:



© NEWS.am Medicine