Հայտնաբերվել է ալերգիկ ասթմա առաջացնող իմունային բջիջների ճնշման նոր միջոց

10:14   1 ապրիլի, 2024

Հարավային Կալիֆոռնիայի Կեկի բժշկական դպրոցի հետազոտողները հայտնաբերել են, որ Piezo1 անունն ունեցող սպիտակուցը կանխում է իմունային բջիջների հիպերակտիվացումը թոքերում՝ ալերգենների ազդեցության տակ։ Հետազոտությունը, որը հրապարակվելու է փորձարարական բժշկության ամսագրում (JEM), ենթադրում է, որ Piezo1-ի ներառումը կարող է նոր թերապեւտիկ միջոց լինել թոքերի բորբոքման նվազեցման եւ ալերգիկ ասթմայի բուժման համար, գրել է Medical Xpress-ը։

2-րդ տեսակի բնածին լիմֆոիդային բջիջները (հայտնի են նաեւ որպես ILC2s) իմունային բջիջների տեսակ են, որոնք գտնվում են թոքերում, մաշկում եւ օրգանիզմի այլ հյուսվածքներում։ ILC2-ն թոքերում ակտիվանում է ալերգենների առկայության դեպքում եւ մշակում հակաբորբոքային ազդանշաններ, որոնք խթանում են թոքերում այլ իմունային բջիջների հայտնվելը։ Դա, չվերահսկվելու դեպքում, կարող է հանգեցնել չափից մեծ բորբոքման եւ շնչուղիների նեղացման, ինչը դժվարացնում է պացիենտների ճիշտ շնչառությունը ասթմայի դեպքում։

Հետազոտողները հայտնաբերել են, որ երբ ալերգենն ակտիվացնում է դրանք, ILC2-ը սկսում  է արտադրել Piezo1 սպիտակուց, որը կարող է սահմանափակել դրանց ակտիվությունը։ ILC2-ը ձեւավորում է ուղիներ բջիջների արտաքին մեմբրաններում, որոնք բացվում են ի պատասխան շրջակա միջավայրի մեխանիկական փոփոխությունների՝ թույլ տալով կալցիումին ներթափանցել բջիջ եւ փոխել նրա ակտիվությունը։

Գիտնականները պարզել են, որ Piezo1-ի բացակայության դեպքում մկների 2-րդ տեսակի լիմֆոիդային բջիջները դարձել են ավելի ակտիվ, քան սովորաբար, ի պատասխան ալերգեն ազդանշանների, եւ կենդանիների մոտ ուժեղացել է շնչուղիների բորբոքումը։ Եվ հակառակը,  Yoda1 անվանմամբ դեղամիջոցով բուժումը, որն ակտիվացնում է Piezo1-ի ուղիները, նվազեցրել է ILC2-ի ակտիվությունը, շնչուղիների բորբոքումը եւ թեթեւացրել մկների ախտանիշները, որոնք ենթարկվել էին ալերգենի ազդեցությանը։



© NEWS.am Medicine