Հարավային Աֆրիկայում ՄԻԱՎ-ով վարակված 7,8 միլիոն մարդ կա

14:13   5 ապրիլի, 2024

Հարավային Աֆրիկայում ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը 2023 թվականին կազմել է 7,8 միլիոն կամ երկրի ընդհանուր բնակչության 12,6%-ը, որը հասնում է 62 միլիոնի։ Այս մասին հայտնում է Thembisa ծառայությունը, որը մոնիտորինգ է անում և գնահատում ՄԻԱՎ-ի համաճարակը Հարավային Աֆրիկայում։

Վերջին մեկ տարում ՄԻԱՎ-ով վարակվածների թիվն աճել է 141 հազարով, այդ թվում՝ 91 հազար կին և աղջիկ՝ 15 տարեկանից բարձր, նշում է նա։ 2023 թվականին Հարավային Աֆրիկայում ՄԻԱՎ-ի հետ կապված պատճառներից մահացել է 50 հազար մարդ։

Հիվանդներից բուժում է ստացել 5,9 միլիոնը։ Այսպիսով, ՄԻԱՎ-ով վարակված յուրաքանչյուր չորրորդը չունի անհրաժեշտ բժշկական օգնություն։

Հարավային Աֆրիկան ​​Աֆրիկայում առաջին տեղն է զբաղեցնում ՄԻԱՎ-ով հիվանդների թվով։ ՁԻԱՀ-ի առաջին դեպքը երկրում հայտնաբերվել է 1982թ.-ինԼ Աֆրիկայում ՄԻԱՎ-ով հիվանդների թվով երկրորդ տեղում է Մոզամբիկը` մոտ 2 միլիոն, երրորդը` Նիգերիան` 1,9 միլիոնով:



© NEWS.am Medicine