Ի՞նչ կլինի մարդու հետ, եթե նա չափազանց շատ ժամանակ անցկացնի անկշռության պայմաններում

16:49   6 ապրիլի, 2024

Անկշռություն։ Անշուշտ, մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է սեփական օրինակով զգալ, թե ինչ է դա և ինչ զգացողություններ են առաջանում մեզ համար այդքան սովորական դարձած ձգողության ուժի բացակայության պայմաններում։

Օդում լողացող տիեզերագնացներին նախանձով նայելիս պետք է չմոռանալ, որ երկար ժամանակ անկշռության պայմաններում մնալը կարող է վտանգավոր լինել առողջության համար:

Խնդիրները, որոնց բախվում են տիեզերագնացները Երկիր վերադառնալուց հետո, մանրամասն նկարագրվում են Apple TV-ի նոր սերիալում, որը կոչվում է «Համաստեղություն»: Միջազգային տիեզերակայանից վերադարձած հերոսները ստիպված են վերականգնողական փուլ անցնել, ինչը պետք է օգնի նրանց մարմնին հարմարվելու Երկրի ձգողականությանը և վերականգնելու շարժունակությունը։ Վայրէջքից անմիջապես հետո նրանք նույնիսկ չեն կարողանում նորմալ քայլել։

Իսկ ի՞նչ է մեզ հայտնի այս պահին մարմնի վրա անկշռության ազդեցության մասին: Այս հարցի պատասխանը կգտնեք «Բա իմացա՞ր»–ի տեսանյութում։



© NEWS.am Medicine