Անպտղության բուժման նորարարական մեթոդները քննարկվել են Երևանում

20:31   8 ապրիլի, 2024

Անպտղությունը բուժելու նորարարական մոտեցումները Երևանում քննարկում են հայ և ռուս փորձառու մասնագետները՝ «Անպտղություն․ օրգանական ախտաբանություն» խորագրով գիտաժողովին։ Չնայած գիտության ու բժշկության զարգացմանը՝ խնդիրն արդիական է։

Անպտղության նոր պատճառներ են ի հայտ գալիս։ Վերջին տարիներին լայնորեն քննարկվում է արգանդի տեաձև բնածին անոմալիան, որը բավական մեծ կշիռ ունի երեխա չունենալու գործում։ Այն հնարավոր է հայտնաբերել միայն նորագույն ուլտրաձայնային հետազոտության միջոցով։

Անոմալիան Հայաստանում բավական տարածված է, իսկ առաջացման պատճառներն անհայտ են։ Ուսումնասիրությունները շարունակվում են։

Անպտղության հարցում բավական մեծ տեղ ունեն սեռավարակները։ Թեև դրանց տարածման դեմ ակտիվ պայքար է գնում ու վարակման տեմպը բավական նվազել է, բայց խնդիրը շարունակում է մնալ արդիական։ Շատ են նաև թաքնված վարակների պատճառով առաջացող բարդությունները։

50 տոկոս դեպքերում անպտղության պատճառը տղամարդն է։

Մանրամասները տեսանյութում։

 



© NEWS.am Medicine