Բնական սննդային հավելումները միշտ չէ, որ սինթետիկներից գերադասելի են. The Conversation

20:12   10 ապրիլի, 2024

Սննդային հավելումների և վիտամինների «բնամթերքով» կամ «բնական» բնորոշումները չեն վկայում դրանց փաստացի օգտակարության մասին: Արտադրանքի նման բնութագրերը ծառայում են իբրև տարածված մարքեթինգային հնարք:

Դրա մասին The Conversation-ին պատմել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու Քեթի Սուլետան:

Նրա համոզմամբ՝ սննդային հավելումների և վիտամինների արտադրողներից շատերը ներկայում «բնական ծագում» եզրույթը գործածում են՝ իրենց արտադրանքն ավելի գրավիչ դարձնելու միտումով:

 «Նման բնութագրերը սպառողների գիտակցությունում ​​թյուր պատկերացում են ձևավորում, թե «բնական» ամեն ինչ օգտակար է առողջության համար, իսկ արհեստականը, սինթետիկը՝ վնասակար»,- նշել է գիտնականը։ Նա հավելել է, որ սպառողների կողմնակալության պատճառով դա արտադրողներին հնավորություն է ընձեռում «բնական» հորջորջվող կենսաբանորեն ակտիվ հավելումների վաճառքն ավելի հաջող իրականացնել:

Սակայն, վիտամինների և սննդի այլ բաղադրիչների սինթետիկ նմանօրինակների կիրառումը երբեմն անհրաժեշտ է արտադրանքի իրական սպառողական հատկությունները բարելավելու համար: Բացի դրանից, գիտականորեն ապացուցված չէ, որ արհեստական ​​հումքը վնասակար է առողջության համար։



© NEWS.am Medicine