Անդամահատել են կանադացու ձեռքի երկու մատները, քանի որ դրանք նրան զայրացնում էին. Oddity Central

22:46   12 ապրիլի, 2024

Կանադացին խնդրել է բժշկին անդամահատել իր ձեռքի երկու առողջ մատները, որովհետեւ դրանք իրեն զայրացնում էին, գրել է Oddity Central-ը։

Ինչպես պատմել է դոկտոր Նադյա Նադոն Քվեբեկից, նրան դիմել է մի տղամարդ՝ խնդրելով անդամահատել իր ձեռքի վերջին երկու մատները։ Դրանք ոչ մի խնդիր չունեին, բայց պացիենտը բացատրել է, որ դրանք իրեն զայրացնում են, քանի որ նա չի զգում, որ դրանք պատկանում են իր մարմնին։ Այս միտքը, կանադացու խոսքով, նրան բարոյական տառապանքներ է պատճառել։

Փայտասղոցարանում աշխատելու ժամանակ նա մտածել է այն մասին, որ կտրի իր մատները, բայց գիտակցել է, որ անդամախեղումը կարող է հետեւանքներ ունենալ, ավելացրել է բժիշկը։

Տղամարդու հետ երկար ժամանակ հոգեբաններ են աշխատել՝ առաջարկելով ոչ ինվազիվ բուժման տարբերակներ, բայց դրանցից ոչ մեկը հաջող չի եղել։ Հոգեբանական փորձաքննությունից հետո պացիենտը ճանաչվել է ունակ ինքնակամ անդամահատություն պահանջելու համար, որն էլ իրականացրել են վիրաբույժները։

Տեղեկացվել է, որ վիրահատությունից հետո կանադացու հուզական վիճակը նկատելիորեն բարելավվել է։

«Նա կենսական պլաններ կազմելու ցանկություն է հայտնել, նվազել է ցասումը, բարելավվել բարեկեցությունն ընտանիքում եւ աշխատավայրում»,- նշվել է հայտարարությունում։ 



© NEWS.am Medicine