Քաղցրացված ըմպելիքների օգտագործումը երեխայի կյանքի առաջին տարիներին կարող է հանգեցնել ճարպակալման մեծ տարիքում. հետազոտություն

10:47   13 ապրիլի, 2024

Քաղցրացված ըմպելիքների օգտագործումը երեխայի կյանքի առաջին տարիներին կարող է հանգեցնել ճարպակալման մեծ տարիքում, նշվել է Սուոնսի համալսարանի Հոգեբանության դպրոցի նոր հետազոտությունում։

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են в European Journal of Clinical Nutrition-ում, հետեւել է 14 000 բրիտանացի երեխաների դիետայի ազդեցությանը ծնվելուց մինչեւ ավագ տարիք, եւ համարվում է ամենաերկարատեւը երբեւէ կատարված հետազոտություններից։

Հետազոտական խումբը հայտնաբերել է հետեւյալը.

Հետազոտությունը նաեւ համապատասխան տարբերություններ է հայտնաբերել սննդամթերքների ընտրության հարցում։ Մաքուր խնձորի հյութ օգտագործող երեխաները հաճախ հետեւել են ձկան, մրգերի, կանաչ բանջարեղենների մեծ քանակությամբ սննդակարգի, այն դեպքում, երբ նրանք, ովքեր կոլա են խմել, ավելի շատ համբուրգերներ, նրբերշիկներ, պիցցա, ֆրի, միս, շոկոլադ եւ քաղցրեղեններ են կերել։

Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են կապ քաղցրացված ըմպելիքների եւ սոցիալական զրկանքների միջեւ. բարեկեցիկ ընտանիքների երեխաներն ավելի հաճախ եւ կարողանում մաքուր մրգահյութ խմել։



© NEWS.am Medicine