Գիտնականները լաբորատորիայում մարդու թոքերի մինի տարբերակ են ստեղծել

12:16   19 ապրիլի, 2024

Մանչեսթերի համալսարանի բրիտանացի գիտնականները ցողունային բջիջներից մարդու թոքերի մինի տարբերակ են ստեղծել։ Դրանք կարող են ընդօրինակել կենդանի հյուսվածքների արձագանքը տարբեր նանոնյութերին։ Հետազոտությունը հրապարակվել է Nano Today գիտական ​​ամսագրում։

Օրգանների այս մոդելները, որոնք կոչվում են օրգանոիդներ, եռաչափ կենսաբանական կառույցներ են: Դրանք օգտագործվում են թոքերի տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ կիստիկ ֆիբրոզի, թոքերի քաղցկեղի և COVID-19-ի հետևանքները ավելի լավ հասկանալու համար:

Նոր ուսումնասիրության ընթացքում հետազոտողներն ուսումնասիրել են ածխածնի վրա հիմնված նանոնյութերի ազդեցությունն օրգանոիդների վրա:

Պարզվել է, որ գրաֆենի օքսիդն ապահով կերպով պահվում է շնչառական համակարգում սեկրետորային մուցին կոչվող նյութի միջոցով։ Մինչդեռ երկար և կոշտ բազմապատ ածխածնային նանոխողովակները բացասաբար են ազդում թոքերի վրա՝ առաջացնելով մշտական ​​բորբոքում և ֆիբրոզ:

Գիտնականների կարծիքով՝ ցողունային բջիջներից պատրաստված մինի թոքերը զգալիորեն կնվազեցնեն կենդանիների վրա կատարվող փորձերի քանակը և ավելի մարդասիրական կդարձնեն նանոտոքսիկոլոգիական հետազոտությունները։



© NEWS.am Medicine