Գիտնականները պարզել են, թե ինչու է ալկոհոլը գիտակցության մթագնում առաջացնում 

12:51   20 ապրիլի, 2024

Ալկոհոլի օգտագործման դեպքում վարքագծի որոշ առանձնահատկությունները, անկախ խմածի քանակությանը, կարող են կանխատեսել, որ մարդու մոտ գիտակցության ալկոհոլային մթագնում է, մի վիճակ, երբ մարդը գիտակցության մեջ է և ընկալում է շրջակա միջավայրը, սակայն չի կարող հիշել որոշ կամ բոլոր իրադարձությունները:

Alcohol, Clinical and Experimental Research ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արագությունը, որով քոլեջի ուսանողները հարբում են, արբեցման մակարդակի բարձրացման տևողությունը և դրա գագթնակետը կապված են ալկոհոլի հետևանքով գիտակցության մթագնման հետ:

Հետազոտողները վերլուծել են քոլեջի 79 երկրորդ կուրսեցի ուսանող-ուսանողուհիների  ուսումնասիրության տվյալները, որոնք հանգստյան օրերին սովորաբար չորս կամ ավելի բաժին ոգելից խմիչք են օգտագործել  և վերջին կիսամյակի ընթացքում առնվազն մեկ անգամ ալկոհոլի պատճառով «անջատվել» են։

Ուսանողները կրել են ձեռքի ժամացույցի նման սարքեր՝ ալկոհոլի պարունակությունը նշող տրանսդերմալ սենսորներով, որոնք մաշկի միջով չափում էին նրանց արբեցման մակարդակը 12 հանգստյան օրերի ընթացքում:

Այդ ժամանակահատվածում սենսորները գրանցել են ընդհանուր առմամբ ալկոհոլի ընդունման 486 օր, իսկ ուսանողները հայտնել են ալկոհոլի հետ կապված 147 «անջատման» մասին: Ուսանողների 70 տոկոսը զգացել է ալկոհոլի հետևանքով գիտակցության մթագնման առնվազն մեկ դրվագ, ընդ որում ուսանողուհիների 80 տոկոսը և ուսանողների 70 տոկոսը հայտնել են, որ գիտակցության կորուստ են ունեցել: Ուսանողները, որոնք հայտնել են գիտակցության առնվազն մեկ անջատման մասին, ալկոհոլի հետևանքով 12 օրվա ընթացքում միջինը 2,2 «անջատում» են ունեցել:

Գիտնականների կարծիքով, ալկոհոլային արբեցման արագությունը նվազեցնելու ռազմավարությունները կարող են ուսանողներին խրախուսել խուսափել խմելու խաղերից և հերթագայել ոգելից և ոչ ոգելից  խմիչքները, ինչը նույնպես կօգնի նվազեցնել ալկոհոլի առավելագույն խտության նվազեցմանը։





© NEWS.am Medicine