Լեհաստանում կարմրուկով հիվանդացության կտրուկ աճ է գրանցվել

13:39   25 ապրիլի, 2024

Վերջին շաբաթներին Լեհաստանում կարմրուկով հիվանդացության զգալի աճ է նկատվել, ներկայիս ցուցանիշներն արդեն ավելի քան երեք անգամ գերազանցում են անցյալ տարվա վիճակագրությունը։ Այս մասին հայտնել է RMF24 ռադիոկայանը։

Վերջին շաբաթների ընթացքում արձանագրվել է կարմրուկի ավելի քան 100 դեպք, մինչդեռ, ըստ հանրապետության գլխավոր սանիտարական տեսչության (ԳՍՏ) տվյալների, ողջ 2023 թվականի ընթացքում Լեհաստանում գրանցվել էր 36 մարդ, որոնց մոտ ախտորոշվել էր այս վիրուսային վարակը։ ԳՍՏ-ի տվյալներով, վարակի տարածման գլխավոր օջախները գտնվում են երկրի խոշորագույն քաղաքներում՝ Վարշավայում, Վրոցլավում, Պոզնանում և Լյուբլինում։ Ընդգծվում է, որ հիվանդներից շատերը չեն պատվաստվել կարմրուկի դեմ։ Վիրուսի տարածման խնդիրը նախատեսվում է քննարկել Սեյմի (Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատ) առողջապահության հարցերով հանձնաժողովի նիստում։

ԳՍՏ-ի վիճակագրության համաձայն, 2023 թվականին Եվրոպայում կարմրուկով վարակման 45 անգամ ավելի շատ դեպքեր են գրանցվել, քան նախորդ տարի։





© NEWS.am Medicine