Ինչպես է պետք սնվել՝ առողջ ոսկրեր ունենալու համար

22:40   16 հոկտեմբերի, 2014

Ոսկրերի առողջության եւ մարդու սննդակարգի միջեւ սերտ կապ կա, որը Հայաստանում մարդիկ դեռ նոր են սկսում գիտակցել: Առանց ճիշտ սննդակարգի գրեթե անհնար է առողջ եւ պինդ ոսկորներ ունենալ, իսկ թերսնուցումը, կալցիումը եւ վիտամին Դ-ի պակասն օրգանիզմում խիստ բացասաբար է ազդում մարդկանց կմախքի վրա եւ հետագայում կարող է օստեոպորոզի առաջացման պատճառ դառնալ:

Նյու-Յորքի Կոլումբիա համալսարանի դոցենտ Քիմ Հեքիմյանը պատմել է NEWS.am Medicine-ի թղթակցին այն մասին, թե երբ եւ ինչպես են ձեւավորվում առողջ ոսկորները եւ  

Ո՞ր տարիքում ինչպե՞ս է պետք սնվել, որ ոսկորները լինեն առողջ եւ պինդ

Մարդու ոսկորները սկսում են ձեւավորվել դեռ մոր արգանդում: Այդ իսկ պատճառով հղի կնոջ ճիշտ սնվելը կարող է իր դերը խաղալ երեխայի հետագա առողջության մեջ: Երբ երեխան ծնվում է, նրան պետք է կրծքի կաթով հերակրել, պնդում է Քիմ Հեքիմյանը, քանի որ այդ կաթը պարունակում է երեխայի զարգացման համար անհրաժեշտ մի շարք օգտակար նյութեր: Երբ երեխան 6 ամսեկան է դառնում, բացի կրծքի կաթից նրան պետք է տալ նաեւ այլ սնունդ, որը հարուստ է տարբեր օգտակար սննդարար նյութերով, մասնավորապես, կալցիումով եւ վիտամին Դ-ով:

Երեխայի ոսկորների զանգվածի ձեւավորման համար առաջին կարեւոր փուլը 1-2 տարեկանում ընկած ժամանակամիջոցն է: Այդ տարվա ընթացքում նրան օրական մի քանի անգամ պետք է տալ կալցիումով հարուստ սնունդ՝ մածուն, պանիր, կաթնաշոռ, կաթ:

Հաջորդ կարեւոր փուլը դեռահասության շրջանում է՝ հենց այդ տարիքում է մարդու մոտ ձեւավորվում ոսկրերի մաքսիմալ խտությունը: Վերջին փուլը, երբ մարդը կարող է իր ոսկորների զանգվածը մեծացնել, մինչեւ հղիությունն է: 30 տարեկանից հետո ոսկորներն այլեւս չեն խտանում, իսկ որոշ դեպքերում սկսում են արդեն կորցնել իրենց խտությունը:

Այսպիսով, մեծ տարիքում առողջ ոսկորներ ունենալու համար պետք է դեռ փոքր տարիքից սկսած ճիշտ սնվել եւ ֆիզիկական վարժություններով զբաղվել (պարզվում է, որ մարմնավարժությունները նույնպես մեծացնում են երեխաների ոսկորների զանգվածը) եւ շատ կալցիում ընդունել, քանի որ մեծ տարիքում արդեն շատ ավելի բարդ կլինի ոսկորներն ավելի խիտ եւ առողջ դարձնել:

Ճիշտ սննդակարգ՝ առողջ ոսկորներ ունենալու համար

Ինչպես նշել է Քիմ Հեքիմյանը, վերջերս ԱՄՆ-ում վերանայվել է ճիշտ սննդակարգի հասկացությունը, եւ մասնագենտերը առաջարկել են նոր մոտեցում, որը շատ պարզ է եւ տրամաբանական.



© NEWS.am Medicine