Ռուսաստանում կնոջը երեխայի հետ հոսպիտալացրել են Էբոլայի պատճառով

15:10   18 հոկտեմբերի, 2014

Ռուսաստանում Կոմսոմոլսկի բնակչուհին երեխայի հետ Նիգերիայից վերադառնալուց հետո տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց՝ սուր շնչառական վիրուսային վարակի ախտանշաններով:

«Մայրը եւ 1.9 տարեկան երեխան Նիգերիայից են ժամանել: Երեխան ջերմություն ուներ: Նրանց առաջարկել են հոսպիտալացնել, անալիզներ են վերցրել, այդ թվում՝ Էբոլայի վիրուսի: Բժիշկները վտանգավոր հիվանդության ախտանշաններ առայժմ չեն տեսնում, միայն սուր շնչառական վիրուսային վարակի նշաններ կան»,- լրագրողներին ասել է Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի առողջապահության նախարար Ալեքսանդր Վիտկոն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ պաշտոնյան նաեւ տեղեկացրել է, որ կնոջն ու երեխային տեղավորել են հիվանդանոցի առանձին մուտքով բաժանմունքում:



© NEWS.am Medicine