Իսպանացի բուժքույրը հաղթահարել է Էբոլան

10:37   20 հոկտեմբերի, 2014

Իսպանացի բուժքույր Մարիա Թերեզա Ռոմերո Ռամոսը, ով առաջին Էբոլայով վարակված հիվանդն էր Եվրոպայի տարածքում,  հաղթահարել է տենդը։

Ինչպես հայտնում է BBC–ն, նա պետք է եւս մեկ թեստ անցնի, հիվանդությունը լիովին բացառելու համար։

Հիշեցնենք, որ իսպանական իշխանությունները էֆթանազիայի էին ենթարկել բուժքրոջ շանը՝ Էքսկալիբուրին, վախենալով, որ նա կարող է վարակի փոխանցման աղբյուր հանդիսանալ։

Թերեզա Ռամոսի մոտ տենդն ախտորոշվել էր հոկտեմբերի 6–ին։ Նա վարակվել էր վանական Միգել Պախարեսից, ով Էբոլայից մահացել էր օգոստոս ամսին։

Ավելի վաղ Էբոլան կարողացել էր հաղթահարել ամերիկացի բժիշկ Քենտ Բրենտլին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայի ներկայիս համաճարակի զոհ են դարձել 4555 մարդ, գրանցվել է հիվանդության 9216 դեպք։

 

 



© NEWS.am Medicine