Երեւանում Կրծքագեղձի քաղցկեղի աշնանային գիտաժողովն է մեկնարկել

11:44   20 հոկտեմբերի, 2014

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի եւ այդ խնդրի մասին տեղեկատվության միամսյակի շրջանակներում Երեւանում այսօր մեկնարկել է Կրծքագեղձի քաղցկեղի աշնանային գիտաժողովը:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, փոխտնօրեն Արթուր Ավետիսյանն է հայտնել, գիտաժողովին մասնակցում են Հայաստանում կրծքագեղձի խնդրով զբաղվող բժիշկները: Գիտաժողովի հյուրն է նաեւ բժիշկ Մահմուդ Էլ-Թամերը (Նյու-Յորք, ԱՄՆ), ով հայ մասնագետների հետ կիսվելու է կրծագեղձի քաղցկեղի բուժման իր փորձով:

Մահմուդ Էլ-Թամերը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է այն մասին, որ իր ելույթները գիտաժողովի ժամանակ երկու հիմնական ուղղվածություն են ունենալու.

Կրծքագեղձի քաղցկեղը այսօր լուրջ խնդիր է ողջ աշխարհում. գրեթե բոլոր երկրներում տարեցտարի գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության աճ: Հայաստանում տարեկան գրանցվում է մոտ 1100 նոր դեպք:

Մյուս կողմից, ինչպես նշել է Արթուր Ավետիսյանը, շատ երկրներում քաղցկեղի այս տեսակի պատճառով արդեն մահացության նվազման միտում է նկատվում, ինչին նպաստում են բուժման նոր մեթոդները եւ խնդրի մասին տեղեկատվության տարածումը, որի շնորհիվ հիվանդությունը հնարավոր է դառնում ավելի վաղ ախտորոշել եւ արդյունավետ բուժում անցկացնել:



© NEWS.am Medicine