Նորվեգացի բուժաշխատողը բուժվել է Էբոլայից

21:40   20 հոկտեմբերի, 2014

Սիերա-Լեոնեում Էբոլայի վիրուսով վարակված նորվեգուհուն դուրս են գրել Ուլլեւոլի համալսարանական հիվանդանոցից: Այս մասին հաղորդել են բուժհաստատության աշխատակիցները:

Հիվանդոցի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ կնոջը հատուկ բաժանմունքից տեղափոխել են սովորական հիվանդասենյակ, քանի որ հիվանդն այլեւս վարակիչ չէ: Ըստ ՏԱՍՍ-ի, հիվանդի առողջությունն այլեւս վտանգի տակ չէ, սակայն առաջիկա օրերին նա դեռեւս մասնագետների հսկողության տակ է լինելու:

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունում աշխատող Նորվեգիայի քաղաքացուհին վարակվել էր շուրջ մեկ ամիս առաջ, իսկ հոկտեմբերի 7-ին Ֆրիթաունից Օսլո էր փոխադրվել բժշկական ինքնաթիռով: Բուժհաստատության ղեկավարությունն առայժմ չի հրապարակում, թե ինչ բուժում է ստացել կինը, ում անունը նույնպես չի նշվում:

Մինչ այդ բուժքույր Մարիա Թերեզա Ռոմերո Ռամոսը, ում մոտ Էբոլայի տենդ էին ախտորոշել Իսպանիայում, առաջին մարդն էր, ով բուժվել էր վիրուսից:



© NEWS.am Medicine