Ամերիկուհին 6,5 կգ քաշով եւ 57 սմ հասակով տղա է ունեցել (ֆոտո)

18:16   25 դեկտեմբերի, 2013

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհին 6,5 կգ քաշով եւ 57սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ Իսայա Լոուրենս Ջոնսոնը Ֆլորիդայում ծնված 2013թ. թվով երկրորդ ամենամեծ երեխան է:

Երեխան պետք է լույս աշխարհ գար դեկտեմբերի 27-ին, սակայն նա նախատեսվածից 1 շաբաթ շուտ է ծնվել:

Լույս աշխարհ գալուց հետո տղան շնչառական խնդիրներ է ունեցել եւ բժիշկները ստիպված են եղել նրան թթվածին տալ` արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացնելու համար:

Իսայայի մայրն ասել է, որ երեխան հետագայում կարող է շաքարային դիաբետ ունենալ, բայց հիմա երեխայի վիճակը լավ է եւ նա իր առաջին Սուրբ Ծնունդն ու Ամանորը տանն է դիմավորելու:



© NEWS.am Medicine