Հոկտեմբերի 22-ին տեղի կունենա «Խրիզոտիլային ազբեստ» թեմայով միջազգային սեմինար

17:25   21 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 22-ին, ժամը 10.00-ին «Կոնգրես» հյուրանոցում (Իտալիայի 1) տեղի  կունենա միջազգային սեմինար «Խրիզոտիլային ազբեստ: Ժամանակակից գիտական տվյալներ, կիրառման ոլորտը և նորմատիվային փաստաթղթերը: Ազբեստ պարունակող փոշու ազդեցությամբ պայմանավորված հիվանդությունների վերացման ազգային ծրագրերի մշակում»  թեմայով։

Սեմինարին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները, ԱՊՀ երկրների մասնագետներ:

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և ՌԴ առողջապահության նախարարության ներկայացուցիչները:

Սեմինարին կմասնակցեն նաև ՀՀ էկոնոմիկայի,  ՀՀ բնապահպանության, ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարությունների  ներկայացուցիչներ:



© NEWS.am Medicine