Լեռնային Ղարաբաղի նախագահը Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն է այցելել

16:56   23 հոկտեմբերի, 2014

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնել է նախագահի մամլո ծառայությունը:

Նախագահ Սահակյանը ծանոթացել է նորաբաց ֆիզիոթերապեւտիկ բաժանմունքի, ժամանակակից բուժտեխնիկայով վերազինված լաբորատորիայի եւ ակնաբուժական բաժանմունքի պայմաններին: Երկրի ղեկավարը կարեւորել է բժշկական հաստատությունների տեխնիկական հագեցվածության մակարդակի հետեւողական բարձրացումը, մատուցվող բժշկական ծառայությունների տեսակների ընդլայնումը՝ այն համարելով առողջապահության զարգացման հիմնական ուղղություններից մեկը:

Նախագահին ուղեկցում էին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւ պաշտոնատար այլ անձինք:



© NEWS.am Medicine