Դրամարկղային չեկը ե՞ւս բիսֆենոլ Ա կարող է պարունակել

23:58   23 հոկտեմբերի, 2014

Դրամարկղային չեկից հրաժարվելու՝ զարգացած երկրներում քարոզվող պրակտիկան պարզվում է՝ միայն բնապահպանական նկատառումներով չէ արդարացված. այն կարող է նաեւ առողջական վնասից խուսափելու միջոց ծառայել, քանի որ, ինչպես PLOS ONE ամսագրում նկարագրություն գտած հետազոտության արդյունքներն են վկայում, դրամարկղային չեկի թուղթը բիսֆենոլ Ա (BPA) կարող է պարունակել:

BPA-ն, ըստ էության, էնդոկրին խանգարիչ է, որն օրգանիզմում առկա հորմոնների աշխատանքին միջամտելու հատկություն ունի: Այն սննդի համար կիրառվող պլաստիկ տարաների բաղադրիչներից մեկն է հանդիսանում եւ, ինչպես մի շարք նախընթաց հետազոտությունների արդյունքներով է հաստատել, կարող է, ի թիվս այլ ազդեցությունների, ասթմայի, սրտային հիվանդությունների եւ վերարտադրողական խանգարումների առաջացման ռիսկի աճ հրահրել:

Ուսումնասիրության շրջանակում Միսուրիի համալսարանականները հետազոտություն են նախաձեռնել՝ ձեռքերն ախտահանելուց հետո դրամարկղային չեկ վերցրած կամավորների շրջանում՝ պարզելու համար, որ շփման արդյունքում BPA-ի մեծ ծավալներով՝ մարդու օրգանիզմ փոխանցում է նկատվում. պնդումը, FoxNews-ի վկայակոչմամբ, արյան հետազոտության հաշվին է հաստատում գտել:

Բացի այդ, պարզվել է, որ դրամարկղային չեկի տպման նպատակով կիրառվող թուղթն արտաքինից նաեւ մեկ այլ քիմիկատով՝ էստրոգենին նմանությամբ աչքի ընկնող բիսֆենոլ Ս-ով (BPS) է պատված:



© NEWS.am Medicine