Երեւանում տեղի կունենա մանկական անեսթեզիոլոգիայի միջազգային սիմպոզիում

20:15   24 հոկտեմբերի, 2014

Հայաստանի անեսթեզիոլոգների եւ ռեանիմատոլոգների միավորումը «Արաբկիր» բժշկական համալիրի եւ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի համալսարանական մանկական հիվանդանոցի հետ համատեղ կազմակերպում են «Մանկական անեսթեզիոլոգիայի միջազգային սիմպոզիումը», որը նվիրված է մանկական անեսթեզիոլոգիային առնչվող հանրապետությունում առկա կարեւոր խնդիրներին:

Սիմպոզիումը կկայանա հոկտեմբերի 25–ին «Արաբկիր» բժշկական համալիրում։ Սկիզբը՝ ժամը 10.00–ին։



© NEWS.am Medicine