Էբոլայից մահացածների թիվը մոտեցել է 5 հազարի

17:20   25 հոկտեմբերի, 2014

Աշխարհում Էբոլա տենդից մահացածների թիվը հասել է 4 922-ի, վարակվածների թիվը՝ 10 141-ի, հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էվոլա տենդով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 9 936, իսկ մահացեներինը՝ 4 877: Խոսքը Գվինեայի, Լիբերիայի, Սյերա-Լեոնեի, Իսպանիայի եւ ԱՄՆ-ի մասին է:

Այս շաբաթ հայտնի է դարձել, որ էբոլայի առաջին վարակման դեպքն է գրանցվել Մալիում: Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել է էբոլայի տենդի համաճարակի դադարեցման մասին Նիգերիայում եւ Սենեգալում: Մահացության մակարդակը ներկա համաճարակի շրջանակներում գերազանցում է 70 տոկոսը:



© NEWS.am Medicine